Պաշտպան Մայքլ Քինը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Էվերթոնից»:
2017 թվականին «Էվերթոնը» ծախսել է ռեկորդային 25 միլիոն ֆունտ՝ ձեռք բերելով «Բերնլիից» Քինին, և այդ ժամանակից ի վեր Մայքլը 189 հանդիպում է անցկացրել «իրիսների» կազմում՝ դառնալով 11 գոլի հեղինակ:
Այնուամենայնիվ, Ջեյմս Տարկովսկու և Քոնոր Կոդիի հայտնվելուց հետո 29-ամյա անգլիացին կորցրել է իր տեղը «Էվերթոնի» մեկնարկային կազմում՝ Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում ընդամենը մեկ անգամ փոխարինման դուրս գալով:
Ըստ Liverpool Echo-ի՝ ամենահավանական սցենարը հունվարին Քինի վարձակալությունն է, թեև ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Մայքլը կարող է վաճառվել:
Շուրջ ութ ակումբներ, այդ թվում՝ «Վեստ Հեմը», «Ֆուլհեմը» և «Լեսթերը», հետաքրքրված են Քինով: