Որպես հատուցում «Սաութհեմպտոնից» կրած 8:0 հաշվով ամոթալի պարտությանը, «Սանդերլենդի» դարպասապահ Վիտո Մանոննեն իր խաղընկերներին կոչ է արել վերադարձնել երկրպագուների գումարները, որոնք վճարել էին խաղը դիտելու համար:
Այս շաբաթ «սև կատուները» սեփական հարկի տակ ջախջախվեցին մրցաշրջանը փայլուն մեկնարկած «սրբերից», և Մանոննեն ցանկանում է վերադարձնել երկրպագուների գումարները:
-Ես անձամբ կխոսեմ թիմի հետ և կխնդրեմ իմ ընկերներին վերադարձնել երկրպագուների տոմսերի գումարը: Մենք պետք է վճարենք այդ գումարը: Իմ կողմից ես կանեմ հնարավոր ամեն ինչ:
Մենք լավ սկսեցինք խաղը, սակայն առաջին գոլից հետո ուղղակի քանդվեցինք,- Մանոննեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: