«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ չարժե մտածել իր թիմի պաշտպանությունում եղած խնդիրների մասին:
«Քաղաքայինների» գոլային հաջողությունների ֆոնին հնարավոր չէ չնշել պաշտպանությունում եղած խնդիրները: Պրեմիեր Լիգայի վերջին չորս հանդիպումներում «Սիթին» բաց է թողել 8 գոլ, սակայն դա չի մտահոգում Պելեգրինիին:
-Առաջ դուք մեծ նշանակություն էիք տալիս նրան, որ մենք չէինք հաղթում արտագնա խաղերում: Այժմ ասում եք, որ «Արսենալը» մեզ 3 գոլ է խփել, իսկ «Ֆուլհեմը»՝ 2: Սակայն, կրկնում եմ՝ մենք կարգավորում ենք մեր խաղը:
Դա նորմալ է, որ դուք ամբողջ խաղի ընթացքում գրոհում եք և ձեր մրցակիցը կարող է հակագրոհների ժամանակ գոլ խփել,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: