«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոստովանել է, որ իր թիմը բավական վատ խաղաց «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի տնային խաղում (1:3):
Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիրը առանց որևէ խնդիրների երեք անգամ գրավեց «քաղաքայինների» դարպասը՝ չնայած, որ կարող էր նաև ավելի շատ գոլեր խփել: Միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում «Սիթին» կարողացավ հեղինակության գնդակը խփել: Սակայն եթե դատենք այդ խաղում «Սիթիի» որակներով, ապա ոչ մի հեղինակության մասին էլ խոսք լինել չի կարող:
Այս պարտությունից հետո «Սիթին» պետք է «ԲԿՄԱ»-ի հետ պայքարի D խմբի երկրորդ եղեգրի համար: Պելեգրինին ցավում է, որ իրենք այդքան հեշտությամբ զիջեցին «Բավարիային»:
-Մենք շատ վատ խաղացինք, իսկ «Բավարիան» շատ լավ խաղ անցկացրեց: Մենք կարևոր դաս առանք այս խաղից: Նրանք վերահսկում էին խաղը և ավելի շատ էին լինում գնդակով: Սա կարևոր խաղ էր, որտեղ երևաց մեր խաղային մակարդակը,- Sky Sports-ին հայտնել է Պելեգրինին: