«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարում են հինգ-վեց ակումբներ:
Կիրակի օրը «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում Պելեգրինիի սաները կարող են ընդհատել իրենց 15 խաղյա անպարտելիության շարքը: «Քաղաքայինները» լավ մարզավիճակում են, սակայն Պելեգրինին կարծում է, որ չեմպիոնական կայքարում իրենց մրցակիցները սպասվածից շատ են:
-Այս պահին մենք շատ լավ ենք խաղում, սակայն սա ընդամենը մրցաշրջանի կեսն է: Շատ կարևոր է, որ մրցաշրջանի մնացած հատվածն էլ նույն ոգով անցնենք:
Առաջիկա օրերին կարևոր խաղեր ունենք: Մենք պետք է Անգլիայի գավաթում հաղթենք «Բլեքբեռնին»: Կարևոր խաղեր են սպասում Պրեմիեր Լիգայում: Իսկ փետրվարին կվերսկսի Չեմպիոնների Լիգայի խաղերը,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: