ԱՄՆ-ում կայացած International Champions Cup ընկերական մրցաշարի եզրափակչում միմյանց էին հանդիպել A և B խմբերի առաջին տեղերը զբաղեցրած «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:
«Կարմիր սատանաները» կամային հաղթանակ տարան իրենց սկզբունքային մրցակցի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Սթիվեն Ջերարդը: Սակայն երկրորդ խաղակեսում «Յունայթեդն» իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը և երեք գնդակ ուղարկեց մերսիսայդցիների դարպասը: 55-րդ և 57-րդ րոպեներին Ուեյն Ռունիի և Խուան Մատայի գոլերի շնորհիվ հաշվի մեջ առջևում էին արդեն Լուի վան Գալի սաները: Իսկ 88-րդ րոպեին հանդիպման վերջնակետը դրեց Ջես Լինգարդը:
Գոլեր. Ջերարդ՝ 14ր, Ռունի՝ 55ր, Մատա՝ 57ր, Լինգարդ՝ 88ր: