«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները մտադիր են օգոստոսի 22-ին «Լիվերպուլի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում բողոքի ցույց կազմակերպել ակումբի սեփականատեր Գլեյզերների ընտանիքի դեմ։
Ինչպես հաղոորդում է The Times- ը, այս անգամ «Լիվերպուլի» դեմ կայանալիք տնային հանդիպմանանցկացմանը ոչինչ չի սպառնում, այլ ուղղակի երկրպագունեը չեն հաճախի մարադաշտ։
Երկրպագուները նույնիսկ հատուկ հեշ-թեգ են բացել սոցցանցերում #EmptyOldTrafford և հույս ունեն, որ իրենց ակցիան ևս մեկ ազդանշան կլինի ակումբի օդիոզ սեփականատերերին:
Ամբողջ ամառվա ընթացքում «Յունայթեդը» քննադատվում էր երկրպագուների կողմից՝ տրանսֆերային շուկայում գլխավոր մարզիչ Էրիկ Թեն Հեգին աջակցության բացակայության համար, իսկ առաջին խաղային օրը «Բրայթոնից» կրած տնային պարտությունը (1-2) միայն ավելացրեց երկրպագուների զգացմունքները: