• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի երկրորդ ամենահարուստ ակումբն է (աղյուսակ)

Օլդ ԹրաֆորդՉնայած սպորտային ասպարեզում ձախողումներին, «Մանչեսթեր Յունայթեդը» ճանաչվել է երկրորդ ամենահարուստ ֆուտբոլային ակումբը: 

Deloitte Money League 2015-ի հաշվետվությամբ, որը հրապարակվել է այսօր, վերլուծության են ենթարկվել աշխարհի 20 ամենահարուստ ակումբների ֆինանսական կարողությունները: 2013/14 մրցաշրջանում այդ 20 ակումբները ընդհանուր վաստակել են 5,2 մլրդ ֆունտ, որը 669 մլն-ով ավելի է, քան մեկ տարի առաջվա ցուցանիշը:

10-րդ տարին անընդմեջ ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որի շահույթը նախորդ մրցաշրջանում կազմել է 459,5 մլն ֆունտ: Չեմպիոնների Լիգայի գավաթակիրը իր նախորդ ցուցանիշի նկատմամբ կատարել է 3%-ի աճ:

Իր դիրքերը զիջել է կատալոնական «Բարսելոնան»՝ 405,2 մլն ֆունտ շահույթով զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը: Երկրորդ տեղում է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Մանչեսթեր Յունայթեդը», որն ունեցել է շահույթի 19% աճ՝ 363,2 մլն ֆունտից հասցնելով 433,2 մլն ֆունտ: «Կարմիր սատանաների» տոկոսային այս աճը կապված է ակումբի կոմերցիոն գործարքների և շահութաբեր պայմանագրերի հետ: Deloitte պարբերականը վստահ է, որ «Յունայթեդն» ունի բոլոր շանսերն առաջիկայում «Ռեալին» շրջանցելու համար:

Նշենք, որ նախորդ տարին ֆինանսական առումով հաջողակ է եղել Պրեմիեր Լիգայի գրեթե բոլոր ակումբների համար: Ցուցակում վեցերորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիի» շահույթն ավելացել է 28%-ով, «Չելսիինը»՝ 25%, «Արսենալինը»՝ 23%, «Լիվերպուլինը»՝ 24%, «Տոտտենհեմինը»՝ 22%, «Նյուքասլինը»՝ 35%, «Էվերթոնինը»՝ 29%:

rich-clubs

Հետաքրքիր փաստեր