Անգլիական ֆուտբոլի բոլոր ժամանակների գլխավոր հակամարտությունը տեղի կունենա «Օլդ Թրաֆորդում»:
Անգլիայում սիրում են խոսել ոչ միայն այս ակումբների, այլ նաև երկու քաղաքների ֆուտբոլային հակամարտության մասին: Չնայած որ վերջին տարիներին «Լիվերպուլը» զիջել է իր դիրքերը, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միշտ էլ հավասար պայքար է մղել: «Մառախլապատ Ալբիոնում» այս թիմերի պայքարը անվանում են «դերբի»: Ճիշտ է, նրանք տարբեր քաղաքներ են ներկայացնում, սակայն կարևորը մրցակիցների մարտական ոգին է: Խաղից առաջ «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքսը հերթական անգամ հարգանքն է արտահայտել մրցակցի հանդեպ. «Դերբին երբեք չի փոխվում. այն միշտ կարևոր է, անզիջում և էմոցիոնալ»:
Վերջին տարիներին սկզբունքային մրցակիցների հակամարտությունում նժարը ուղղվել է «Յունայթեդի» կողմը:
Այս խաղում կարևոր հարցը կլինի. Կկարողանա՞ արդյոք «Լիվերպուլը» կանգնեցնել Վան Պերսիին, իսկ «Յունայթեդը»՝ Սուարեսին:
Խաղը տեղի կունենա վաղը, Երևանի ժամանակով 17:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1: