Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիումը կկայանա Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի իր սկզբունքային մրցակցին:
Մրցաշարային աղյուսակում մանչեսթերյան երկու ակումբները մեկ միավորի տարբերությանմբ գտնվում են միմյանց հարևանությամբ: Հաղթողը լավ հնարավորություն կստանա միջամտելու առաջնության չեմպիոնական պայքարին: Սակայն եթե վերջին խաղերում «կարմիր սատանաները» շարունակում են միավորներ հավաքել և բարելավել իրենց դիրքերը, ապա «քաղաքայիններն» օրացույցային այս տարում շարունակում են զիջել իրենց դիրքերը: «Սիթին» վերջին հինգ խաղերից պարտվել է երեքում, ընդ որում այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են «Կրիստալ Փելեսը» և «Բերնլին»:
Մանչեսթերյան այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 168 անգամ և առվելությունը երկրի ամենատիտղոսակիր ակումբի կողմն է: «Յունայթեդը» հաղթել է միմյանց միջև անկացված խաղերից 69-ում: 50 անգամ թիմերը միավոր են կիսել և միայն 49 անգամ է ուժեղ գտնվել «Սիթին»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1