Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Լիվերպուլին»։
Լուի վան Գալի սաները կարողացան վստահ հաղթանակ տանել «կարմիրների» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին բացեց Դեյլի Բլինդը։ 70-րդ րոպեին «կարմիր սատանաների» երկրորդ գնդակը 11 մետրանոցից խփեց Անդեր Էրերան։ Խաղավարտից 6 րոպե առաջ Կրիստիան Բենտեկեն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը երկու րոպե հետո դաշտի տերերի նորեկ Անտոնի Մարսյալը հաշիվը դարձրեց 3-1
Այս հաղթանակից հետո մանչեսթերյան ակումբը՝ վաստակած 10 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Բլինդ՝ 49ր, Էրերա՝ 70ր (իքն․), Բենտեկե՝ 84ր, Մարսյալ՝ 86ր։