Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
Ինչպես և սպասվում էր, խաղն անցավ «կարմիր սատանաների» տարածքային և խաղային առավելությամբ, ովքեր 4:2 հաշվով կամային հաղթանակ տարան: «Քաղաքայիններից» դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, իսկ դաշտի տեևերից մեկանան անգամ աչքի ընկան Էշլի Յանգը, Մարուան Ֆելայնին, Խուան Մատան և Քրիս Սմոլլինգը:
Այս հաղթանակից հետո Լուի վան Գալիս սաները՝ վաստակած 65 միավորով կշարունակեն պայքարը չեմպիոնության համար:
Գոլեր. Ագուերո՝ 8ր, Յանգ՝ 14ր, Ֆելայնի՝ 27ր, Մատա՝ 67ր, Սմոլլինգ՝ 73ր: