«Մանչեսթեր Սիթիի» երիտասարդ պաշտպան Կարիմ Ռեկիկը մրցաշրջանի մնացած հատվածը կխաղա Չեմպինշիպում հանդես եկող «Բլեքբեռնում»:
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Ռեկիկը «Սիթիի» առաջին թիմում մասնակցել է ընդամենը 1 խաղի: Հոլանդացի պաշտպանը դեկտեմբերի 22-ին մասնակցել է «Ռեդինգի» հետ խաղին: Այժմ Հոլանդիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստը կխաղա «Բլեքբեռնում»:
-Ուրախ եմ տեղափոխվել «Բլեքբեռն»: Հուսով եմ կկարողանամ շատ խաղերի մասնակցել և օգնել թիմին,- իր անձնական թվիթերյան էջում գրել է Ռեկիկը: