«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է գնել ՄԼՍ-ի որևէ ակումբ, որը տեղակայված կլինի Նյու Յորք Քուինս շրջանում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Նման ակումբի ստեղծման համար Անգլիայի չեմպիոնին պետք է առավել քան 100 մլն դոլլար:
Ենթադրվում է, որ ակումբը կկոչվի «Նյու Յորք Սիթի»: Ադմինիստրատիվ աշխատանքները կատարելու է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը: