«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին տեղափոխվեց «Միլան»:
Այսօր առավոտյան 22-ամյա իտալացին հաջող բուժզննում է անցել «Միլանում»: Այս մասին հայտնում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը:
Բալոտելլին իտալական ակումբի հետ կնքել է անձնական պայմանագիր, որի ժամկետը լրանում է 2017 թվականին: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն է 20 մլն եվրո, ևս 3 մլն եվրո «Միլանը» կվճարի որպես բոնուս: