«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները մտածում են «Ֆլումինենսեի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆրեդին ձեռք բերելու մասին: ESPN
Աղբյուրի հաղորդմամբ, «քաղաքայինների» ղեկավարները տպավորվել են Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում 29-ամյա բրազիլիացու ելույթներից և նրան տեսնում են որպես «Յուվենտուս» տեղափոխած Կարլոս Տևեսին իդեալական փոխարինող:
Հիշեցնենք, որ Ֆրեդը չորս մրցաշրջան «Լիոնում» խաղալուց հետո 2009թ-ին վերադարձավ հայրենիք: «Ֆլումինենսեում» ֆրեդը մասնակցել է 87 հանդիպման և դարձել 59 գոլի հեղինակ: