«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է արտագնա խաղերի նոր մարզահագուստը, որը Մանուել Պելեգրինիի թիմը կկրի 2013/14 մրցաշրջանում:
«Սիթին» Nike ընկերության արտադրության մարզահագուստը ներկայացրել է Հոնկոնգում, որտեղ քաղաքայինները կմասնակցեն Barclays Asia Trophy մինի-մրցաշարին:
Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, նոր մարզահագուստը նման է այն մարզահագուստին, որը «քաղաքայինները» կրում էին 19-րդ դարի վերջում: