«Մանչեսթեր Սիթին»՝ նոր պայմանագրի համար բանակցություններ է սկսել իր պաշտոնական հովանավոր Etihad ավիաընկերության հետ:
«Սիթիի» և «Էթիհադի» 10 տարվա պայմանագրի լրանալուն դեռ երեք տարի կա: Ներկայիս պայմանագրի արժեքը գնահատվում է 400 մլն ֆունտ: Նոր պայմանագրով ակումբն ավելի շատ կֆինանսավորվի իր հովանավորից:
Այս պահին Etihad-ը «քաղաքայինների» հետ համագործակցում է երեք ուղղություններով՝ մարզաշապիկի վրա ընկերության տարբերանշանը, մարզադաշտի անվանումը և 150 մլն ֆունտ արժողությամբ նոր մարզաբազան, որը կբացվի արդեն այս ամիս:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, կողմերը մտադիր են պայմանագիրը երկարաձգել ևս հինգ տարով, որի շնորհիվ «Սիթին» կստանա լրացուցիչ 320 մլն ֆունտ: Այս պարագայում, Etihad-ը «քաղաքայիններին» տարեկան կվճարի 50 մլն ֆունտ: