«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հերքել է այն լուրերը, ըստ որոնց իր ակումբը 200 մլն ֆունտ է պատրաստել «Բարսելոնայի» սուպերաստղ Լիոնել Մեսսիին գնելու համար:
Մեսսին կատալոնական ակումբում է 13 տարեկանից, սակայն վերջին ժամանակներում ակտիվացել են այն խոսակցությունները, որ արգենտինացին պատրաստ է նոր փորձության: Համաձայն այդ լուրերի, «Սիթին» հաջորդ ամառ Լեոյին շաբաթական 500 հզր ֆունտ աշխավարձով պայմանագիր կառաջարկի:
Սակայն 27-ամյա Մեսսին, ով այս շաբաթ իր հեթ-տրիկի շնորհիվ դարձավ Լա Լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, չի տեղափոխվի Մանչեսթեր:
-Դրանք ուղղակի խոսակցություններ են: Նա ակնառու նվաճումների է հասել: Նրա կարգավիճակը խոսում է «Բարսելոնայում» իր կարևորության մասին,- ասել է Պելեգրինին: ITV