«Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բիգիրիստայնը Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը ձեռք բերելու համար պաշտոնական առաջարկ է արել Մադրիդի «Ատլետիկոյին»:
Sunday People պարբերականի հաղորդմամբ անգլիական ակումբը կոլումբիացու համար պատրաստ է 40 մլն ֆունտ վճարել: Հաղորդվում է, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին այնքան էլ գոհ չէ ակումբի սելեկցիոներների ծառայությունից: Հենց այդ պատճառով է բանակցությունները վարում Բիգիրիստայնը:
«Ատլետիկոյի» ռմբարկուն եվրոպական մի շարք գրանտների ուշադրության կենտրոնում է: 27-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբում մասնակցել է 56 խաղի և դարձել 46 գոլի հեղինակ: