• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանչեսթեր Սիթին և OPTA -ն վիճում են Գվարդիոլայի հաղթանակների մասով․ տարբերությունը հինգ խաղ է

«Մանչեսթեր Սիթին» և հայտնի վիճակագրական ընկերությունը համակարծիք չեն Պեպ Գվարդիոլայի հաղթանակների քանակի մասով։

Անցած տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Վեստ Հեմին» և հայտնի վիճակագրական ընկերությունը՝ Opta-ն գեղեցիկ ձևով հիշատակեց, որ այդ հաղթանակը Պեպ Գվարդիոլայի համար 200-րդն է «Սիթիի» ղեկին։ Ուղղակի նույն կլոր թվով հաղթանակների համար ակումբը Գվարդիոլային շնորհավորել էր դեռ հինգ շաբաթ առաջ։

Տարաձայնությունը 11 մետրանոցներով հաղթանակները հաշվի չառնելու մեջ է։ Վիճակագրական գիգանտը 11 մետրանոցներով հաղթանակը հաշվի չի առնում, այսինքն այդ հանդիպումները Opta-ն նշում է որպես ոչ-ոքի։ Ահա այն հինգ խաղերը, որոնք ավարտվել են հետխաղյա 11 մետրանոցային հարվածների հաղթանակով․

• ‎24 հոկտոմբեր 2017թ. Լիգայի Գավաթ․ 4-րդ փուլ. «Սիթի» – «Վուլվզ» 0-0  (4-1 11 մ․)

•‎ 19 դեկտեմբեր 2017թ. Լիգայի Գավաթ․ 1/4 եզրափակիչ. «Լեսթեր» – «Սիթի» 1-1  (3-4 11մ․)

•‎ 18 դեկտեմբեր 2018թ. Լիգայի Գավաթ․  1/4 եզրափակիչ. «Լեսթեր» – «Սիթի» 1-1  (1-3  11մ․)

•‎ 24 փետրվար 2019թ. Լիգայի Գավաթ. եզրափակիչ  «Չելսի» – «Սիթի» 0-0  (3-4 11մ.)

•‎ 4 օգոստոս 2019թ. Անգլիայի Սուպերգավաթ. «Լիվերպուլ» – «Սիթի» 1-1  (4-5  11մ.)

Ընդհանուր ֆուտբոլային կանոնադրություններում տարներ երկրներում այս կետը տարբեր ձև է արտահայտվում, բայց իմաստը սա է․

Եթե թիմերը չեն դարձել գլերի հեղինակ, կամ միմյանց դարպասները գրավել են նույնչափ, ապա հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի։

Ամեն դեպքում, OPTA-ն ժամանակակից աշխարհում վիճակագրկան գիգանտ է, և այն խոսում է միայն չոր թվերով և փաստերով։

Հետաքրքիր փաստեր