«Դերբի Քաունթի»-ի 17-ամյա կիսապաշտպան Ուիլլ Հյուզը հայտնվել է «Մանչեսթեր Սիթի»-ի և «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում:
«Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը արդեն սկաուտ է ուղարկել ֆուտբոլիստի խաղը ուսումնասիրելու համար: Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի 4 մլն ֆունտ:
Երիտասարդ ֆուտբոլիստով է հետաքրքրված նաև «Լիվերպուլ»-ը:
Նշենք, որ Հյուզը Անգլիայի երիտասարդական հավաքականում (Մ21) հանդես եկած ամենաերիտասարտ ֆուտբոլիստն է: The Telegraph