Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Ուիգան Ատլետիկին»:
Խաղի միակ գնդակը վերջնամասում խփեց Կարլոս Տևեսը՝ հաղթանակ պարգևելով «քաղաքայիններին»: «Սիթին» հաղթեց նվազագույն հաշվով և վաստակած միավորների քանակը հասցրեց 68-ի:
Հիշեցնենք, որ օրեր հետո այս թիմերը կհանդիպեն Անգլիայի գավաթի եզրափակչում:
Գոլ. Տևես՝ 83ր