Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի նախավերջին հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
Վերջին 4 խաղերում հաղթանակ չունեցող «քաղաքայինները» միավոր կորցրեցի նաև այս անգամ։ Նաթան Ռեդմոնդի գոլին երկրորդ խաղակեսում պատասխանեց Կելեչի Իհեանաչոն։
Այս հանդիպումից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 20 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։
Գոլեր․ Ռեդմոնդ՝ 27ր, Իհեանաչո՝ 55ր։