Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել չեմպիոնական պայքարի գլխավոր հավակնորդները։
«Սիթին» հյուրընկալել էր «Լեսթերին»։ Ընթացիկ մրցաշրջանը բարձր մակարդակով անցկացնող «աղվեսները» վստահ հաղթանակ տարան դաշտի տերերին նկատմամբ։ Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Հութը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռիյադ Մահրեզը։ «Սիթիի» հեղինակության գոլը խփեց Սերխիո Ագուերոն։
Այս հաղթանակից հետո Կլաուդիո Ռանիերիի թիմը՝ վաստակած 53 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Հութ՝ 3ր, 60ր, Մահրեզ՝ 48ր, Ագուերո՝ 87ր։