Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր աղյուսակի ետնապահ «Լեսթեր Սիթիին»:
«Քաղաքայինները» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «աղվեսների» դարպասը: Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց Դավիդ Սիլվան, իսկ երկրորդ գոլի հեղինակը դարձավ Ջեյմս Միլները:
Այս հաղթանակից հետո «Սիթին»՝ վաստակած 58 միավորով կշարունակի զբաղեցնել 2-րդ հորիզոնականը:
Գոլեր. Սիլվա՝ 45ր, Միլներ՝ 88ր: