Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»:
Մանուել Պելեգրինիի սաները սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարան «կարապների» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հյուրերի լավագույն ռմբարկու Վիլֆրիդ Բոնին: 10 րոպե հետո Ստեֆան Յովետիչը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ խաղակեսում «քաղաքայինների» հաղթական գնդակը խփեց Յայա Տուրեն:
Այս հաղթանակից հետո գործող չեմպիոնները՝ վաստակած 24 միավորով կշարունակեն զբաղեցնել երրորդ հորիզոնականը:
Գոլեր. Բոնի՝ 9ր, Յովետիչ՝ 19ր, Տուրե՝ 62ր: