Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի մեկնարկը տրվեց «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, ուր տեղի «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն՝ առաջ մղելով դաշտի տերերին: «Սիթին» կարողացավ երկրորդ գնդակը խփել միայն 83-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Յայա Տուրեն: Հյուրերը վերջին րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը: Գոլն իր հաշվին գրանցեց Էնդի Քերոլը:
«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 2:1 հաշվով և վաստակած միավորների քանակը հասցրեց 71-ի:
Գոլեր. Ագուերո՝ 28ր, Յ. Տուրե՝ 83ր, Քերոլ՝ 90ր