Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Բերնլիին»:
Առանց հարձակվողի մնացած «քաղաքայինները» խնդիր չունեցան հարձակման գծում և կարողացան երկու գնդակ ուղարկել հյուրերի դարպասը, սակայն երկուսն էլ բաց թողեցին և բավարարվեցին ընդամենը մեկ միավորով:
Այս հանդիպումից հետո Մանուել Պելեգրինիի սաները՝ վաստակած 43 միավորով կշարունակեն զբաղեցնել 2-րդ հորիզոնականը:
Գոլեր. Սիլվա՝ 23ր, Ֆերնանդինյո՝ 34ր, Բոյդ՝ 47ր, Բարնս՝ 81ր: