Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում:
Խաղն ընթացավ բավական լարված ու դիտարժան պայքարում: Հաշիվը 23-րդ րոպեին բացեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն՝ 1:0: Ընդամենը 6 րոպե հետո «կարմիրների» նորեկ Դանիել Սթարիջը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:
Երկու գոլ գրանցվեց նաև երկրորդ խաղակեսում: Նախ մերսիսայդցիներին առաջ մղեց թիմի ավագ Սթիվեն Ջերարդը, իսկ 5 րոպե հետո արգենտինացի Սերխիո Ագուերոն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 2:2:
Այս խաղից հետո թիմերը պահեցին իրենց տեղը մրցաշարային աղյուսակում:
Գոլեր. Ջեկո՝ 23ր, Սթարիջ՝ 29ր, Ջերարդ՝ 73ր, Ագուերո՝ 78ր