Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի մեկնարկը տրվեց «Էթիհադ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»:
Առանց հարձակվողի հանդես եկող «Սիթին» վստահ հաղթանակ տարավ լոնդոնյան ակումբի նկատմամբ: «Քաղաքայիններից» դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Յայա Տուրեն:
Այս հաղթանակից հետո Մանուել Պելեգրինիի սաները՝ վաստակած 39 միավորով հավասարվեցին առաջատար «Չելսիին»:
Գոլեր. Սիլվա՝ 49ր, 61ր, Տուրե՝ 81ր: