Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր չեմպիոնական մրցավազքում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
Մանուել Պելեգրինիի սաները վստահ հաղթանակ տարան հյուրերի նկատմամբ: Բոլոր չորս գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում: «Սիթիից» մեկական անգամ աչքի ընկան Պաբլո Սաբալետան, Մարտին Դեմիկելիսը և շարք վերադարձած Սերխիո Ագուերոն:
«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 3:1 հաշվով և վաստակած 74 միավորով կշարունակի զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
Գոլեր. Սաբալետա՝ 3ր, Ագուերո՝ 10ր, Դորանս՝ 16ր, Դեմիկելիս՝ 35ր: