Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Սիթին» հյուրընկալել էր «Տոտտենհեմին»:
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն, որից ընդամենը 2 րոպե հետո Քրիստիան Էրիկսենը վերականգնեց հաշվի հավասարությունը: Առաջին գոլի դրվագում խաղից դուրս իրավիճակը չնկատած մրցավարը 20-րդ րոպեին 11 մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Ագուերոն՝ դառնալով դուբլի հեղինակ: 32-րդ րոպեին Սերխիոն կրկին 11 մետրանոցից հեթ-տրիկ ձևակերպելու հնարավորություն ստացավ, սակայն Լյորիսն իր բարձրության վրա էր:
63-րդ րոպեին մրցավարը երրորդ 11 մետրանոցը նշանակեց, այս անգամ «Սիթիի» դարպասին, որն էլ Ռոբերտո Սոլդադոյի հարվածից հետո հետ մղեց Ջո Հարտը: Չորս րոպե հետո Ֆեդերիկո Ֆասիոյին դաշտից հեռացնելուց հետո նշանակվեց չորրորդ 11 մոտրանոցը, որտեղից չվրիպեց Ագուերոն: Թվային առավելություն ստացած «Սիթին» 75-րդ րոպեին 4-րդ գնդակն ուղարկեց Լյորիսի դարպասը: Ագուերոն էլ դարձավ պոկերի հեղինակ:
Այս հաղթանակից հետո Մանուել Պելեգրինիի սաները՝ վաստակած 17 միավորով կշարունակեն զբաղեցնել 2-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ագուերո՝ 13ր, 20ր (11մ), 68ր (11մ), 75ր, Էրիկսեն՝ 15ր:
Հեռացում. Ֆասիո՝ 67ր: