Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 11-րդ հորիզոնականը զբաղեցնող «Նյուքասլ Յունայթեդին»:
Մանուել Պելեգրինիի սաները սեփական հարկի տակ ջախջախեցին «կաչաղակներին»: «Քաղաքայիններից» դուբլի հեղինակ դարձավ Դավիդ Սիլվան, մեկական անգամ էլ աչքի ընկան Սերխիո Ագուերոն, Սամիր Նասրին և Էդին Ջեկոն:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին»՝ վաստակած 55 միավորով կշարունակի զբաղեցնել 2-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ագուերո՝ 2ր, Նասրի՝ 12ր, Ջեկո՝ 21ր, Սիլվա՝ 51ր, 53ր: