Ռոբերտո Մանչինիի ապագայի մասին հարցը «Մանչեսթեր Սիթին» կորոշի մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
Անցած ամառ ակումբի հարուստ սեփականատերերը, վստահելով Մանչինիին, 5 տարվա պայմանագիր կնքեցին իտալացի մասնագետի հետ: Հետևաբար, «Սիթին» ոչ մի շտապ որոշում չի կայացնի, մինչև մրցաշրջանի ավարտը:
Այսօր երեկոյան «Սիթին» հյուրընկալվում է Պրեմիեր Լիգայի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին», որից հետ է մնում 15 միավորով: Բացի այդ Մանչինիի սաներն անհաջող ելյութ ունեցան Չեմպիոնների Լիգայում:
Պարբերականի հաղորդմամբ ակումբում վստահ չեն, որ Մանչինին կշարունակի աշխատանքն այստեղ հաջորդ մրցաշրջանում: Ամեն դեպքում որոշումը կկայացնեն «Սիթիի» սեփականատերերը ակումբի գործող ներկայացուցիչների հետ:
«Սիթիի» գործադիր տնօրեն Սորիանոն և սպորտային տնօրեն Բեգիրիստայնը համաձայնվում են, որ նրանք սխալ գործեցին՝ չկարողանալով ուժեղացնել թիմի կազմը անցած ամռանը: