Վերջին ժամանակներում Մարիո Բալոտելլիի վարքը զարմացնում և բարկացնում է շատերին: Իտալացի ֆուտբոլիստը շատ վատ է խաղում և քննադատում է իր ներկայիս ակումբին: Չնայած այս ամենին` Ռոբերտո Մանչինին կարծում է` ամեն ինչ նորմալ է:
-Մարիոն մեր թիմի մեծ մասն է: Նա ուզում է վերադառնալ ակումբի և հավաքականի հիմնական կազմ, բայց դրա համար նա պետք է շատ մարզվի,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը «Նյուքասլի» դեմ տարած հաղթանակից հետո (3:1):
Ավելի վաղ լուրեր էին պտտվում այն մասին, որ Բալոտելլին ունի ընդամենը 2 շաբաթ խաղը բարելավելու համար, հակառակ դեպքում ակումբը նրան կվաճառի: The Guardian