«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին դեռ չգիտի՝ արդյոք 32-ամյա պաշտպան Կոլո Տուրեին նոր պայմանագիր կառաջարկվի, թե ոչ:
Վերջին ժամանակներս փորձառու պաշտպանը կանոնավոր տեղ է գտնում «քաղաքայինների» հիմնական կազմում: Հնարավոր պատճառը Վենսան Կոմպանիի վնասվածքն է և գլխավոր մարզչի՝ Ջոլեոն Լոսկոտի նկատմամբ կորցրած վստահությունը:
Այնուամենայնիվ, Տուրեի պայմանագիրն ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ Մանչինին չի հաստատում, որ ակումբը նոր պայմանագիր կառաջարկի ֆուտբոլիստին:
-Ես նույնպես ամռանն արձակուրդ կգնամ,- կատակել է Մանչինին այն հարցին՝ արդյոք Տուրեն ամռանը կհեռանա:
-Այս պահին մենք չգիտենք: Կարևորն այն է, որ Տուրեն շարունակի խաղալ այնպես, ինչպես խաղաց «Աստոն Վիլլայի» և «Չելսիի» դեմ: Կոլոն իսկական պրոֆեսիոնալ է և արժանի է պարգևատրման իր խաղի համար: Նա շատ լավն է, այնպես որ տեսնենք: Ես գոհ եմ նրա խաղից, որովհետև նա լավ երիտասարդ է,- հայտնել է Մանչինին: Sky Sports