«Վուլվերհեմպտոնի» կիսապաշտպան Մատեուս Նունիեսը դադարեցրել է մարզումները իր թիմի հետ, և պահանջում է իրեն բաց թողնել «Մանչեսթեր Սիթի»։
Այն բանից հետո, երբ «Սիթին» չկարողացավ ձեռք բերել Նունիեսին 47 միլիոն ֆունտով, ստիպված եղավ բարձրացրել է 25 ամյա պորտուգալացու համար առաջարկը մինչև 51,5 միլիոն ֆունտ:
Ինքը՝ Նունիեսը, ակնհայտորեն չի պատրաստվում բաց թողնել այս հնարավորությունը և հրաժարվել է այսօր մարզվել Գարի Օ’Նիլի թիմի հետ, հայտնում է The Athletic-ը:
Նունիեսը կարող է մնալ անորոշության մեջ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ «Վուլվերհեմպտոնը» պատրաստ է սպասել մինչև սեպտեմբերի 1-ը, որպեսզի վերաինտեգրի Մատեուսին թիմ, եթե մինչ այդ «Սիթիի» հետ գործարքը վերջնականապես ավարտված չլինի:
Նշենք, որ Նինեսը հանդես է գալիս «գայլերի» կազմում մեկ տարի առաջ «Սպորտինգից» 42 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո: Մատեուսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։