«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլիին մեկ տարի վարձակալությամբ «Միլան» ուղարկելու մասին։
Հիշեցնենք, որ նախորդ ամառ «կարմիրները» 16 մլն ֆունտ ծախսեցին Բալոտելլիին «Միլանից» գնելու համար, սակայն «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն այդպես էլ չկարողացավ իր թիմին ինտեգրել իտալացուն, ով Պրեմիեր Լիգայում ընդամենը մեկ գոլ է խփել։
-Ես հեռու էի իմ լավագույն մարզավիճակից և ընդունում եմ քննադատությունները, սակայն խաղային այն սխեման, որը Ռոջերսն էր առաջարկում, ինձ հարմար չէր։
Մրցաշրջանի սկզբում ես մի քանի գոլային պահեր բաց թողեցի, և կարծում եմ, որ վնասվածքն էլ իր դերը խաղաց,֊ ասել է Մարիոն։ La Gazzetta Dello Sport