Մրցավար Մարկ Հալսին 51 տարեկան հասակում հայտնեց կարիերան ավարտելու մասին:
Կարիերայի վերջին խաղը դարձավ Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Նորվիչի» արտագնա սենսացիոն հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (2:3):
Շատերին հայտնի է, որ 2009թ-ին Մարկի մոտ չարորակ ուռուցք հայտնաբերվեց, սակայն Հալսին չկորցրեց ոգին և շարունակեց իր աշխատանքը:
Մարտ ամսին Մարկը լուրջ քննադատությունների արժանացավ «Նյուքասլի» հետ խաղում կոպիտ խախտման համար չպատժելով Քալում Մակմանամանին:
Հալսին 1997 թվականից հետո սպասարկել է ընդհանուր 541 հանդիպում, որոնցում ցույց է տվել 1270 դեղին և 69 կարմիր քարտեր: