«Ստոկ Սիթիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը հորդորում է իրեն չդատել «Քուինս Պարկ Ռեյնջերսում» ունեցած անհաջողությունների համար:
«ՔՊՌ»-ը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից նաև Հյուզի պատճառով, որին դեկտեմբերին հեռացրին պաշտոնից: «Ստոկում» ուելսցի մասնագետը որոշել է ապացուցել, որ դա պարզապես պատահականություն էր:
-Կարող եմ հասկանալ, որ որոշ երկրպագուներ դեմ են ինձ, որովհետև վերջին կես տարվա ընթացքում շատ էին խոսում, որ իմ մարզչական հնարավորությունները մեծ հարցականի տակ են դրված:
Երբ դու կորցնում ես աշխատանքն այնպիսի իրավիճակում, որում ես լքեցի «ՔՊՌ»-ը, ապա միշտ էլ անհանգստություն կա, որ դու երբեք հնարավորություն չես ստանա: Այնուամենայնիվ, միշտ էլ հավատացել եմ, որ կարող եմ մարզել այդպիսի մակարդակում: Պրեմիեր Լիգայում անցկացրել եմ մոտ 280 հանդիպում որպես մարզիչ, և ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում:
Հասկանում եմ, որ մարդիկ ինձ դատւոմ են «ՔՊՌ»-ի տեսանկյունից, որովհետև դա իմ վերջին աշխատանքն էր: Սակայն բարեբախտաբար «Ստոկի» ղեկավարներն առաջ են նայում և իրենց համար ես հարմար թեկնածու եմ: Այժմ ես հնարավորություն ունեմ ապացուցելու, որ այն, ինչ մարդիկ խոսում էին իմ մասին «ՔՊՌ»-ից հեռանալուց հետո, սխալ էր,- հայտնել է մասնագետը: The Guardian