• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտինես. «Բարքլին անգլիական ֆուտբոլի ադամանդն է»

Ռոս Բարքլի«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը գովեստի խոսքեր է ասել Ռոս Բարքլիի հասցիեն, ով «Սուոնսիի» դեմ խաղում հաղթանակ պարգևեց մերսիսայդցիներին՝ 1:2:

Ուելսում հասած հաջողությունից հետո «Էվերթոնն» իր անպարտելիության շարքը հասցրեց 10-ի, իսկ առաջատար «Լիվերպուլի» հետ միավորների տարբերությունը՝ 2-ի:

-Մենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք: Ռոս, Սթոունս, Մակարտի, Լուկակու, Կոուլմեն… Ինձ ամենից շատ ուրախացնում է այն, որ յուրաքանչյուրը պատրաստ է ամբողջ ուժերը ներդնել թիմի համար:

Ռոսը խաղից խաղ աճում է: Նա անգլիական ֆուտբոլի ադամանդն է: Տուգանային հարվածն ուղղակի մի օրինակ է, թե նա ինչի է ընդունակ:

Բարքլին տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով ընդունակ է խաղալ ցանկացած դիրքում: Մենք չգիտեինք տուգանայիններն իրացնելու նրա տաղանդի մասին,- ասել է Մարտինեսը: Sky Sports