«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, Եվրոպայի բարձրակարգ ակումբները հերթ են կանգնել, որպեսզի իրենց ծագող աստղերին վարձակալությամբ ուղարկեն «Էվերթոն»:
Անցած ամռանը մերսիսայդցիներին հաջողվեց վարձավճարով վերցնել ոչ միայն փորձառու Գարեթ Բերրիին, այլ նաև Ժերար Դեուլոֆեուին և Ռոմելու Լուկակուին: Երիտասարդ ֆուտբոիստներն իրենց շատ լավ են զգում Ռոբերտո Մարտինեսի թիմում և չեն կարող դժգոհել խաղաժամանակից: Մարտինեսը, ով ամռանն է տեղափոխվել իր ներկայիս ակումբ, ուրախ է, որ շատ ակումբներ են ցանկանում իրենց տղանդներին ուղարկել «Էվերթոն»:
-Ակումբներն իրենք են առաջարկում իրենց ֆուտբոլիստներին: Նրանք տեսնում են, թե ինչպես են հանդես գալիս վարճավճարով հանդես եկող ֆուտբոլիստները և ինչպես են զարգացնում իրենց որակները: Խոսքը գնում է ոչ միայն անգլիական, այլ նաև եվրոպական շատ ակումբների մասին: Ակումբները մեծ գումարներ են ծախսում երիտասարդ ֆուտբոլիստների վրա, սակայն հնարավորություն չունեն նրանց խաղաժամանակ տրամադրել: Ի՞նչ անել: Լավագույն տարբերակը մեզ մոտ ուղարկելն է: Ֆուտբոլիստների համար «Էվերթոնը» դրախտ է,- ասել է Մարտինեսը:The Guardian