Ինչպես հաղորդում է Sportmediaset-ը, «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելը մոտակա մի քանի օրում կավարտի իր տեղափոխությունը իտալական «Նապոլի»:
Նախորդ մրցաշրջանի ավարտին Մարտինը դուրս մնաց «Լիվերպուլի» հիմնական կազմից: Հաղորդվում է, որ Շկրտելը որոշել է ընդունել իր նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հրավերը, ով Մարտինին 2008թ-ին բերեց «Լիվերպուլ»: «Նապոլին» վարձակալության համար կվճարի 1.7 մլն ֆունտ և իրավունք կստանա ամբողջական տրանսֆերը 8.6 մլն ֆունտով գնելու:
28-ամյա սլովակ պաշտպանը «կարմիրների» կազմում մասնակցել է 206 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ: Սպասվում է, որ Շկրտելին փոխարինելու համար «Էնֆիլդ» կտեղափոխվի Կիրիակոս Պապադոպուլոսը: