«Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելի գործակալը հերքել է այն լուրերը, թե իր հաճախորդը կարող է տեղափոխվել «Նապոլի»:
Մրցաշրջանի վերջնամասում 28-ամյա ֆուտբոլիստը գործնականում չլքեց «Լիվերպուլի» պահեստային նստարանը, իսկ օրերս էլ նույնիսկ հայտնեց, որ պատրաստ է բանակցել այլ ակումբների հետ:
Այդ իսկ պատճառով մամուլում սկսեցին խոսել, որ Մարտինը կարող է տեղափոխվել «Նապոլի», սակայն գործակալ Քերոլ Կսոնտոն հերքել է այդ ենթադրությունը:
-Անհնար է: Ես գնահատում եմ այդ գործարքը՝ որպես դժվար իրագործվող: Ես հավանում եմ «Նապոլին» և շատ եմ հարգում այդ ակումբին, սակայն Մարտինը երեք տարվա պայմանագրի ունի «Լիվերպուլի» հետ և ամենայն հավանականությամբ նա կմնա այստեղ,- հայտնել է Կսոնտոն: Calciomercato