«Լիվերպուլի» աջ պաշտպան Մարտին Քելին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
Այդ վնասվածքը 22-ամյա անգլիացին ստացել էր դեռ սեպտեմբերին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում:
Քելին գնում է ապաքինման, սակայն մինչև մրցաշրջանի ավարտը նա չի կարող դաշտ վերադառնալ:
-Մարտին Քելին կարող է վերադառնալ մայիսին, սակայն մարզումներին մասնակցելու համար: Վստահ չեմ, որ այս մրցաշրջանում նա մեր տրամադրության տակ կլինի,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: