Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչում Պրեմիեր Լիգան ներկայացնող «Լիվերպուլը» հյուրընկալվեց Անգլիայի չորրորդ առաջնությունում հանդես եկող «Մենսֆիլդ Թաունին»:
Խաղի հենց սկզբին «կարմիրները» ցույց տվեցին իրենց բարձր որակները: 8-րդ րոպեին մերսիսայդյան ակումբին առաջ մղեց թիմի նորեկ Դանիել Սթարիջը՝ 0:1: Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» կրկնապատկեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձակ ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը՝ 0:2: Խաղավարտից 10 րոպե առաջ դաշտի տերերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց: «Լիվերպուլը» հաղթեց և անցավ հաջորդ փուլ:
Գոլեր. Սթարիջ՝ 8ր, Սուարես՝ 59ր, Գրին՝ 79ր