«Սուոնսիի» դարպասապահ Միխել Վորմը հերքել է այն լուրերը, որոնք կապում են իրեն «Բարսելոնայի» հետ:
Սպասվում է, որ այս ամառ «Բարսայից» կհեռանա Վիկտոր Վալդեսը: Այս կապակցությամբ լուրեր են պտտվում, թե կատալոնական ակումբը հետաքրքրվում է Վորմի ծառայություններով: Դարպասապահին ձեռք բերելու ցանկություն ունեն նաև «Արսենալն» ու «Լիվերպուլը»:
Մինչդեռ անձամբ Միխելը շտապել է հայտնել, որ բանակցություններ չի վարում «Բարսելոնայի» հետ:
-Ոչ, ճիշտ չէ, որ ես մեկնել եմ Բարսելոնա՝ պայմանագիր կնքելու: Ոչ մեկն այդ ակումբից կապ չի հաստատել իմ գործակալ Վեսել Վիզենբերգի հետ,- հայտնել է Վորմը Voetbal International-ին տված հարցազրույցի ժամանակ: