«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Միկա Ռիչարդսը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմակից Պաբլո Սաբալետան «քաղաքայինների» լավագույն խաղացողն է:
Առողջական խնդիրների պատճառով Ռիչարդսը գործնականում չի խաղում ընթացիկ մրցաշրջանում, սակայն նրա փոխարեն պաշտպանության աջ եզրը հիանալի պաշտպանում է արգենտինացի Սաբալետան: Ամեն դեպքում Միկան հույս ունի շուտով շարք վերադառնալ և պայքարել Պաբլոյի հետ:
-Հետևում եմ մեր տղաների խաղին ընթացիկ մրցաշրջանում, և իմ կարծիքով դեռևս Սաբան լավագույնն է: Նա անհավանական խաղացող է և արժանի է այն բոլոր ծափահարություններին, որ արվել են նրա հասցեին: Կցանկանայի հայտնվել նրա տեղում:
Այժմ նա լավ է խաղում: Նա ապացուցել է, որ լավագույն պաշտպաններից մեկն է, ֆանտաստիկ նվիրվածություն և ցանկություն է դրսևորում: Կարծում եմ՝ այս տեսանկյունից մենք նման ենք իրար:
Եթե առողջ լինեի, կարծում եմ, որ ես էլ կանցկացնեի այդպիսի հաջող մրցաշրջան,- հայտնել է Ռիչարդսը: