Հարձակվող Միչուն հերքել է այն լուրերը, որոնք կապում են նրան այլ ակումբների հետ, և հայտնել է, որ շատ երջանիկ է «Սուոնսիում»:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա իսպանացին դարձել է 22 գոլի հեղինակ:
-Համացանցում տեսել եմ այդ մասին նորություններ, սակայն ես շատ երջանիկ եմ այստեղ: Ես միայն մտածում եմ հաջորդ կիրակի կայանալիք «Ֆուլհեմի» հետ խաղի մասին: Երջանիկ եմ, որ դաշտ եմ դուրս գալիս և խաղում եմ հենց այս թիմի կազմում:
«Սուոնսիի» երկրպագուներն անհանգստանալու կարիք չունեն: Շատ հետաքրքրված եմ Եվրոպայում հանդես գալու մտքով: Մենք պետք է երկու փուլ հաղթահարենք մինչև խմբային փուլը, սակայն մեզ դա չի մտահոգում:
Մենք սկսում ենք մրցաշրջանն օգոստոսի մեկից, սակայն դա լավ է մեզ համար, որովհետև մինչև առաջնության մեկնարկը կանցկացնենք մի քանի պաշտոնական հանդիպում: Ես առաջին անգամ եմ խաղալու Եվրոպայում:
Շատ երջանիկ եմ ակումբում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, որովհետև մենք բոլորս հաճույք ենք ստացել այս մրցաշրջանից,- հայտնել է Միչուն: South Wales Evening Post